ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ հիասթափված» է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։ «Ես շատ հիասթափված եմ նախագահ Պուտինից։ Բայց գիտեք, նրանք պարտվում են, նրանք շաբաթական սպանում են 5000 մարդ, իսկ ևս 5000-7000 մարդ մահանում է»,- ասել է Թրամփը։ Նրա հավաստմամբ՝ ԱՄՆ-ը իջեցնում է նավթի գները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև պատերազմը «ավտոմատ» կերպով դադարեցնելու նպատակով։               
 

Ասում են...

Ասում են...
16.06.2015 | 01:06

... թե որոշված է` օգոստոսին դաշնակցությունը մաս կկազմի խորհրդարանական կոալիցիայի: ՀՅԴ-ն ոտքը դրել մի կոշիկի մեջ` պահանջել է կրթության նախարարությունը, Սերժ Սարգսյանն էլ, ասում են, տեղի է տվել: Հաջորդ մեծ «ճակատամարտն» ընթացել է սփյուռքի նախարարության «մատույցներում». այս դեպքում ևս, ըստ մեր «ասողների», որոշումը կայացվել է հօգուտ դաշնակցության: Երրորդ պորտֆելը, որ կտրվի ՀՅԴ-ին, սոցապնախարարինն է: Ի դեպ, հանգիստ չէ նաև դաշնակցությունում. նախարարացուները շատ են, իսկ պորտֆելներն ընդամենը երեքն են, ու հարգարժան դաշնակցականներն սկսել են միմյանց վրա «քար գլորել». ամենաշատը «գլորում» են ՀՅԴ երիտասարդ, ամենաակտիվ պատգամավոր Արծվիկ Մինասյանի վրա. մտածում են` նա անչափ ուշ է անդամակցել իրենց կուսակցությանը, ինչո՞ւ սոցապնախարարի պորտֆելը պետք է տան նրան: Ի դեպ, ՀՅԴ-ն կունենա երկու փոխնախարարի, երկու մարզպետի պորտֆել ևս:

Դիտվել է՝ 1974

Մեկնաբանություններ